ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Թուրքերը կարծում են, թե իրավագետներն անելիք չունեն

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Թուրքերը կարծում են, թե իրավագետներն անելիք չունեն
20.03.2015 | 23:30

էրդողանը պատեհ-անպատեհ խոսում է պատմաբանների կողմից հանձնաժողով ստեղծելու և արխիվային փաստաթղթերն ուսումնասիրելու անհրաժեշտության մասին: Առաջարկում եմ մինչ այդ արխիվից հանել ու հրապարակել թուրքական դատական ատյանների 1919-21թթ. կայացրած դատավճիռները՝ «էթնիկական շարժառիթներով զանգվածային բնաջնջումների կազմակերպիչներին դատապարտելու վերաբերյալ» (այս ձևակերպումը վերցված է հենց այդ դատական ակտերից), ու թող իրենք էլ ուսումնասիրեն և փորձեն գնահատել: Նախապես նկատեմ, որ թուրքերն արդեն պաշտոնապես հայտարարել են, թե արխիվներում նշված քրեական գործերի նյութերն «անհետացել» են, ուստի կարծում են, թե իրավագետներն անելիք չունեն, իսկ պատմաբանները պարզապես թող անվերջ բանավիճեն: Բայց, փառք Աստծո, մեր պատմաբաններն այդչափ միամիտ չեն:

Դիտվել է՝ 1559

Մեկնաբանություններ